Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.12.2016

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետադարձ կապով  նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է թվով 7 դիմում: Գրանցվել են մասնավորապես՝   ինքնավար արևային կայանների կառուցման կարգինցանցին միանալուն,   լիզենզիայի տրամադրմանը, արևային էներգիայի կենտրոնացված օգտագործման և ակումուլյացիայի հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությանը, գազամատակարարմանն ու էլեկտրամատակարարմանը, ընդերքի օգտագործմանը վերաբերող հարցեր  և առաջարկություններ։ Ներկայացված հարցերին և առաջարկություններին համապատասխան ընթացք է տրվել։    

Նշված ժամանակահատվածում նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ։ Բարձրացված հարցերը հիմնականում լուծում են ստացել։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավասությունից դուրս գտնվող դիմումները վերահասցեագրվել են  համապատասխան լիազոր մարմիններին:

«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը վերաբերել են տարբեր խնդիրների՝ էլեկտաէներգիայի և գազի  հաշվիչների տեղադրմանը, փողոցի լուսավորության ապահովմանը, գազիֆիկացմանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը և այլն։