Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.04.2018

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 125 հեռախոսազանգ

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ։ Հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի, գազի  հաշվիչների տեղադրմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, շահագործման և հարկային արտոնությունների օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև արևային կայանների  արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Ստացվել են նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցեր։ Հնչեցված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։

«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը  քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8  բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: