Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.03.2018

Աշոտ Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով Աշգաբադում էր

  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր:

  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաևը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են     անցյալ տարի Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները:

  Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման և կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները և  կարևորել  չվերթերի  ավելացումը:

  Անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների և մարզիկների փոխանակման ծրագրերին:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են  բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

  Երկու երկրների նախարարները քննարկել են նաև հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը  տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում: