Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

01.12.2017

Աշխաբադում կայացել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նոյեմբերի 28-29-ը Աշխաբադում մասնակցել է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի 28-րդ նիստին: Համաժողովը, որը  նախագահում էր Թուրքմենստանի փոխվարչապետ Մակսատ Բաբաևը, ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ՝ էներգետիկ ռեսուրսների և դրանց տարանցման ուղիների դիվերսիֆիկացիայի, քարտուղարության տարեկան գործունեության արդյունքներ, ֆինանսական հաշվետվություններ և այլն:

 Հայկ Հարությունյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Էներգետիկ խարտիայի քարտուղարությանը՝ 2017թ.-ին կատարած աշխատանքի, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների ռիսկերի գնահատման զեկույցի համար և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Այցի շրջանակներում Հայկ Հարությունյանն առանձին հանդիպումներ է ունեցել Թուքմենստանի փոխվարչապետերի, էներգետիկայի նախարարի, Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև համաժողովին մասնակցող մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության սերտացմանն առնչվող մի շարք հարցեր: