Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն - ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՅՆՔ

ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՅՆՔ

ԵՄ էներգետիկ համայնքը հիմնադրվել է 2005թ.-ին: Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպական Միությունը և 8 երկրներ: Դիտորդի կարգավիճակ ունեն 4 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Նորվեգիան: ԵՄ էներգետիկ համայնքի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում:

Հայաստանը ԵՄ Էներգետիկ համայնքում դիտորդի կարգավիճակ է ստացել 2011թ-ին:

ԵՄ էներգետիկ համայանքի նպատակն է ընդլայնել ԵՄ Էներգետիկ քաղաքականությունը դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա և Սևծովյան ավազան, ստեղծել կայուն կարգավորվող և միասնական էներգետիկ շուկա, ապահովել էներգակիրների անվտանգ մատակարարում և իրականացնել բնապահպանական միջոցառումներ:

ԵՄ  էներգետիկ համայնքում որոշումներ ընդունող մարմինը նախարարական խորհուրդն է: Ընթացիկ գործունեությունն իրականացվում է քարտուղարության միջոցով:

 

Կազմակերպության պաշտոնական կայքն է www.energy-community.org