Տեղեկատվություն - ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱ
Էներգետիկ Խարտիան հիմնադրվել է 1991թ.-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկրներ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում:
Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ.-ին:
Էներգետիկ խարտիայի հիմնական նպատակը միասնական իրավական դաշտի և կանոնների սահմանումն ու ամրապնդումն է, որը պետք է պահպանվի անդամ երկների կողմից, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը կապված էներգետիկայի բնագավառում ներդրումների, առևտրի և տարացման խնդիրների և երրորդ երկրի ազատ մուտքի և հասանելիության հետ:
Էներգետիկ Խարտիայի որոշումներ ընդունող մարմինը տարեկան համաժողովն է, Էներգետիկ Խարտիայի ընթացիկ գործունեությունն ապահովում է էներգետիկ խարտիայի քարտուղարությունը: Գործում են ռազմավարության, առևտրի և տարանցման, ներդրումային հարցերով, էներգախնայողության հարցերով աշխատանքային խմբերը:
Կազմակերպության պաշտոնական կայքն է www.encharter.org