Տեղեկատվություն - ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հիմնադրվել է 1957թ. Կազմակերության անդամակցում են 162 երկրներ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում: Հայաստանի Հանրապետությունը 1993թ. դարձել է կազմակերպության լիիրավ անդամ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեության հիմնական ուղղություններն են միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգությունը և պահպանությունը, ֆիզիկական պաշտպանությունը և հսկողությունը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Կազմակերպության որոշումներ ընդունող մարմիններն են անդամ երկրների տարեկան գլխավոր համաժողովը և կառավարող խորհուրդը:
Կազմակերպության ընթացիկ գործունեությունն ապահովում է քարտուղարությունը:
Կազմակերպության պաշտոնական կայքն է www.iaea.org