Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.05.2017

Տեղի է ունեցել էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության,  ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Մասնավորապես, քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։

Կարևորվել է նախատեսված միջոցառումներն ըստ ժամանակացույցի և բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքերով տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Նշենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։