Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.05.2017

Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ

Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի մասով իրականացվում են նախնական հաշվարկներ՝ կապված ինչպես գազիֆիկացման ծախսերի, այնպես էլ այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորության հետ.

-Միայն այդ հաշվարկներից հետո հնարավոր կլինի գնահատել փոխշահավետ լուծման տարբերակը:

Նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ Խոսքը 150 հազար մարդու կամ երկրի բնակչության 5 տոկոսի մասին է։