Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.05.2017

Կուսումնասիրվի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը

Կիրականացվեն ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում.

-Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։ 

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։