Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.05.2017

Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության  երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն, ոլորտի չորս ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» և «Վայք Գոլդը» պատրաստվում են իրականացնել ընդհանուր առմամբ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր.

-Ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլ­սարի ոսկեբեր քվար­ցիտ­ների հանքավայրի  շահագործման նախա­պատ­­րաստման  նպատակով։

Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։

Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզ­ման ֆաբրիկան և հան­քա­վայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թե­ղուտի պղինձ-մոլիբդե­նային հանքավայրի շա­հագործման նախա­պատ­րաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։

 Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը»  ընկերության կողմից։