Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.04.2017

Ստեղծվել է հանձնաժողով արևային կայանների կառուցման ծրագրին աջակցելու նպատակով

Անցած տարվա վերջին կառավարության կողմից հաստատված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով հաստատվել է հանձնաժողովի կազմը, որում ընգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և այլ գերատեսչություններից։

Հանձնաժողովի նպատակն է ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։