Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

31.03.2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի երկրաբաններ,

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` երկրաբանի օրվա առթիվ, որը ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը:

Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը կարելի է որակել ոչ միայն մասնագիտություն, այլև նախասիրություն: Հայաստանի տնտեսությունն այլ հունով կընթանար  առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային և տնտեսական ներուժի իրացման: Երկրաբանությունը  մեր երկրի տնտեսության զարգացման հենարաններից մեկն  է, և անհնար է պատկերացնել զարգացած տնտեսություն առանց երկրաբանների նպատակային աշխատանքի: Իրենց գործին նվիրված երկրաբանների գործունեության շնորհիվ  է, որ մենք ունենք կայացած հանքահումքային արդյունաբերական համալիր:

Վստահաբար կարելի է  ասել, որ այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարումը: Ոլորտում արձանագրված հաջողությունները հանքարդյունաբերության և, ընդհանրապես, տնտեսության ինքնահարատ ու շարունակական առաջընթացի վկայությունն են:

 Կրկին շնորհավորում եմ երկրաբանի օրվա կապակցությամբ, մաղթում Ձեզ առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: