Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը կիրականանցի առաջնեկային ծրագիր՝ ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հողմային կայաններ կառուցելու համար։ Այդ նպատակով նախատեսված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությանը մարզերի վարչական սահմաններում, վարձալակության իրավունքով կտրամադրվի ընդհանուր առմամբ 1,250 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության մարտի 30-ին կայացած նիստում։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի փոխանցմամբ, առաջիկա երկու տարիներին նշված տեղանքներում կիրականացվի քամու ռեսուրսի չափում։ Բավարար արդյունքի դեպքում կկառուցվեն մինչև 150 մեգավատ հզորությամբ հողմակայաններ։ Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 150 մլն դոլար: