Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.03.2017

Սկսվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման գործողությունների ծրագրի քննարկումները

Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին 2016 թվականի հուլիսի 29-ի ՀՀ կառավարության ընդունած որոշումից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ «Ցածր արտանետումներով արտադրության ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի (EC-LEDS Project) շրջանակներում մշակված «Տարբերությունների վերլուծություն (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» և «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունների հիման վրա, «Էնջիլիթի» կորպորացիայի «ԱյԱրՋի» ընկերության խորհրդատվական թիմի հետ համատեղ մշակել է առաջարկվող Գործողությունների ծրագրի նախագիծը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու նպատակով:

 

Ստորև կարող եք ծանոթանալ՝

 

  1. Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի .զարգացմանն ուղղված Գործողությունների ծրագրի նախագիծ և Բացատրագիր

 

  1. «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվություն

 

  1. «Տարբերությունների վերլուծություն (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» հաշվետվություն

 

Գործողությունների ծրագիրն բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Գործողությունների ծրագրի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ minenergy@minenergy.am: