Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։
Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Առկա են փոխադարձ հետաքրքրություններ՝ համագործակցության վերաբերյալ։ Թուրքմենական կողմը հետաքրքրված է հատկապես գազով տրանսպորտային միջոցների շահագործման հայկական փոձով։
Եռօրյա այցի շրջանակներում քննարկվել են նաև տարածաշրջային համագործակցության մի շարք այլ ձևաչափեր։