Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.12.2016

Տրամադրվել է ընդերքօգտագործման 26 թույլտվություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա ընթացքում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման 26 թույլտվություն։

Որպես այդպիսին, տրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ Հովհաննես Եզակյանի խոսքով, դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի և ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը։

Երկու ընկերության՝ ի դեմս «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի և «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ի,  տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2016թ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման  իրավունք է ստացել  9 ընկերություն:

Ընդերքի տրամադրման գործակալության պետի փոխանցմամբ, տարվա ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։