Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.12.2016

Մշակվում է բնական պաշարների կառավարման հայեցակարգը

Մեկնարկել են բնական պաշարների կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, այդ նպատակով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային հանձնախումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետները, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Հանձնախումբը ղերկավարում է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

Նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնել «Բնական պաշարների կառավարման հայեցակարգը»։

Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։ Վերլուծելով ոլորտում առկա իրավիճակը՝ փաստաթղթով փորձ կարվի բարձրացնել Հայաստանի բնական պաշարների կառավարման արդյունավետությունը։