ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 17-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։ Քննարկվեցին էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության հարցերը։
Շնորհավորելով Աշոտ Մանուկյանին նշանակման կապակցությամբ՝ դեսպանը անդրադարձավ երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման և ընդլայնման կարևորությանը։ Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նախարարին տեղեկացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունների մասին, որոնք վերաբերում են ինչպես արևային, այնպես էլ հողմային և երկրաջերմային էներգետիկային։
Ողջունելով ֆրանսիական ընկերությունների մտադրությունները, նախարարը նշեց, որ վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այդ առումով կարևորվում է թե՛ արևային, թե՛ հողմային, և թե՛ երկրաջերմային էներգետիկայի դերը էներգաարտադրության բնագավառում։ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտներում երկուստեք մասնավոր ներդրումների ներգրավմամբ։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան ջրային տնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերին և առաջիկայում սպասվող զարգացումներին։