ՀՀ կառավարության 21.07.2016թ. թիվ 764-Ն որոշման համաձայն <<Հայկական ատոմային էլեկտրակայան>>, <<Երևանի ջերմաէլեկտրակենտրոն>>, <<Էլեկտրաէներգետիակական համակարգի օպերատոր>> <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> և <<Հաշվարկային կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունների 30.09.2016թ. արտահերթ ընդհանուր ժողովների /Բաժնետիրոջ/ որոշմամբ հաստատվել է ընկերությունների խորհուրդների կազմը՝ համալրված էլեկտաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունների և էներգետիկական ոլորտի հետ առնչվող ակադեմիական/գիտական հաստատությունների մեկական ներկայացուցիչներով: Մասնավորապես՝ <<Երևանի ՋԷԿ>> և <<ՀԱԷԿ>> ՓԲ ընկերություններում ընտրվել է էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող՝ <<Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ>> ՓԲԸ ֆինանսական տնօրեն Ալվարդ Ասատրյանը, <<Հաշվարկային կենտրոն>> և <<Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր>> ՓԲ ընկերություններում՝ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Երանուհի Ազոյանը, <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ում՝ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի կորպորատիվ կապերի և հասարակության հետ դեպարտամենտի պետ Նատալիա Սարջանյանը: Վերոնշյալ ընկերությունների խորհուրդների կազմում գիտական հաստատությունից ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ստեփան Պետրոսյանը: