Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.10.2016

Նախարարը հյուրընկալեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

   Հոկտեմբերի 6-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հյուրընկալեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին էներգետիկ համակարգում համագործակցության հետ կապված հարցերը, անդրադարձան կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։  

   Ողջունելով հյուրերին՝ Ա. Մանուկյանը կարևորեց ԱԶԲ դերը Հայաստանի էներգետիկ համակարգի հետ համագործակցության առումով.

   -Ասիական զարգացման բանկին մենք դիտարկում ենք ոչ միայն որպես ուղղակի դոնոր, այլև որպես գործընկեր՝ մասնավոր ներդրողների ներգրավման համար։ Մեզ համար դա բացառիկ կարևորություն ունի։

   Բարձր գնահատելով Հայաստանի բարձրավոլտ ցանցերում իրականացված աշխատանքները՝ նախարարը կարևորեց ԱԶԲ մասնակցությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգիայի և փոքր ՀԷԿ-երի ծրագրերում։

   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանում ԱԶԲ գրասենյակի տնօրենն անդրադարձավ համագործակցության այն ուղղություններին, որոնք ակնկալվում են առաջիկայում։ Դրանք վերաբերում են բաշխման և բարձր լարման համակարգերին, ինչպես նաև վերականգնվող էներգետիկային։

   Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև ջրամատակարարման ոլորտում գործակցության հետ կապված հարցերը։