Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.07.2016

Կառավարությունը հանդես է եկել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման նախաձեռնությամբ

   ՀՀ կառավարությունը հանդես է եկել Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և ավելի լայն մրցակցային միջավայրի ապահովման նախաձեռնությամբ։ Այդ նպատակով նախատեսվում է առաջիկայում բարելավել էներգետիկայի ոլորտի օրենսդրական դաշտը, ինչը պայմաններ կստեղծի թե՜ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, և թե՜ միջպետական առևտրի զարգացման համար։

    Կառավարության հուլիսի 29-ի նիստում ներկայացված որոշման նախագծի համաձայն, մինչև 2017թ. մայիսի 31-ը՝ համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի մշակումը և կառավարության քննարկման ներկայացումը։