Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.07.2016

Հունիսին սպառողներին տրամադրվել է 590 մլն դրամի սուբսիդիա

  Այս տարվա հունիսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 590 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է շուրջ 679 հազար բաժանորդ, որոնցից ավելի քան 654 հազարը եղել են բնակիչ-բաժանորդներ։ Հունիսին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 566 մլն դրամը։ 

  Անցած 11 ամիսներին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվել է ընդհանուր առմամբ շուրջ 6,7 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 6,4 մլրդ դրամը ստացել են բնակիչ-բաժանորդները։                       

  Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։