Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.06.2016

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց

Հունիսի 24-ին կայացած նիստում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 2,58 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ըստ այդմ, բնակչության համար ցերեկային սակագին է սահմանվել 46,2 դրամ, գիշերային՝ 36,2 դրամ։ Նշենք, որ գործող ցերեկային սակագինը 48,78 դրամ է, գիշերայինը՝ 38,78 դրամ։

Նոր սակագները կգործեն օգոստոսի 1-ից։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 1-ից կնվազեն նաև բնական գազի  սակագները։