Наверх

Հայ |  Рус |  Eng

24.06.2016

  Հունիսի 24-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 2,58 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ըստ այդմ, բնակչության համար ցերեկային սակագին է սահմանվել 46,2 դրամ, գիշերային՝ 36,2 դրամ։ Նշենք, որ գործող ցերեկային սակագինը 48,78 դրամ է, գիշերայինը՝ 38,78 դրամ։

  Նոր սակագները կգործեն օգոստոսի 1-ից։

  Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 1-ից կնվազեն նաև բնական գազի  սակագները։