Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.06.2016

ԵՄ-ն 10 մլն. եվրո դրամաշնորհ կտրամադրի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման ծրագրին

Եվրամիությունը միացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման ծրագրի իրականացման ներդրումային փաթեթին։ Այդ նպատակով, ԵՄ Հանձնաժողովի հարևանության ներդրումային գործիքի ներքո, տրամադրվել է 10 մլն. եվրո դրամաշնորհ։

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման ծրագիրը Հայաստանի էներգետիկ համակարգի համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն։  Դրա շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև, կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։

Ավարտին է մոտենում ծրագրի իրականացման գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաթեթների պատրաստման գործընթացը։