Տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանում կիրականացվի երկրաջերմային հետազոտական հորատում։ Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի, հորատման նպատակն է ստուգել Հայաստանի հարավում՝ Քարքարի հատվածում, ստորգետնյա տաք ջրերի ռեսուրսը։ Դրական արդյունքի դեպքում նախատեսվում է կառուցել շուրջ 30 մեգավատ հզորոթյամբ երկրաջերմային կայան։
Ակնկալվում է, որ հորատման աշխատանքները կմեկնարկեն հունիսի երկրորդ կեսին։