Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.11.2015

Լրացավ ՀԱԷԿ-ի վերագործարկման 20-ամյակը

    Լրացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերագործարկման 20-ամյակը։ Ինչպես հայտնի է, վեց ու կես տարվա ժամանակավոր դադարից հետո` 1995թ. նոյեմբերի 5-ին, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերաթողարկվեց։ Այդ ժամանակվանից սկսած էներգաբլոկը հաջողությամբ շահագործվում է։                                                                      

Անցած 20 տարիների ընթացքում կայանի անվտանգության բարձրացման համար իրականացվել է շուրջ 1,5 հազար միջոցառում։

    ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետն առաջին անգամ երկարացվեց 2006թ-ին։ 2013թ սեպտեմբերի 13-ին կառավարությունը որոշեց տասնամյա ժամկետի ավարտից հետո այն երկարացնել ևս 10 տարով։                                                          

    Այդ նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման աջակցության և ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ։ ՌԴ կառավարության կողմից հատկացվել է 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ։                                                                      

    Նախատեսվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հերթական տասնամյա ծրագիրն իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլում կկատարվի սարքավորումների և համակարգերի ուսումնասիրություն, երկրորդ փուլում՝ դրանց փոխարինում և արդիականացում։ Այդ ընթացքում կիրականացվեն միջոցառումներ նաև կայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ։                                

     Պլանավորված միջոցառումների արդյունքում ակնկալվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2017թ.։