հԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Էլեկտահաղորդման ցանցի բարելավում ծրագիր
ՎԱՐԿ N 8495-AM
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ անհատ խորհրդատու
ETNIP_HV_CS_2/2015
ԾՐԱԳՐԻ հհ. P146199
հետաքրքրության հայտ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստացել է ֆինանսավորում Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից (ՎԶՄԲ) վարկի տեսքով «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի դիմաց։ Ծրագրի նպատակն է բարձրացնել էներգահամակարգի կառավարման հուսալիությունը։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն (ԲԷՑ ՓԲԸ), որպես ծրագիր իրականացնող կազմակերպություն պետք է ընտրի նախագծման, մատակարարման և կառուցման կապալառու պահուստային կարգավարական կենտրոնը նախագծելու, մատակարարելու և պահանջվող սարքավորումները տեղակայելու և ծրագրային ապահովման համար: Վերը նշված գործառույթների իրականացման համար ԲԷՑ ՓԲԸ-ին անհրաժեշտ է որակյալ Անհատ Խորհրդատուի աջակցություն:
Խորհրդատուի կողմից տրամադրված ծառայությունները ներառելու են, բայց չեն սահմանափակվելու հետևյալով՝
ա) պահուստային կարգավարական կենտրոնի տեխնիկական մասնագրերի պատրաստում, որոնք պետք է ներառվեն նախագծման, մատակարարման և կառուցման մրցութային փաթեթում,
բ) աջակցում ԲԷՑ ՓԲԸ-ին և ԷԷՀՕ ՓԲԸ-ին հայտերի գնահատման հարցում,
գ) օժանդակում տեխնիկական վերահսկման հարցում՝ կապված ցանցային սարքավորման և համակարգչային ապահովման մատակարարման հետ,
դ) աջակցում տեխնիկական վերահսկման հարցում՝ կապված ցանցային սարքավորման և համակարգչային ապահովման կազմավորման և մոնտաժման հետ,
ե) նոր ծրագրային համակարգերի փորձարկման և մոնտաժման վերահսկում,
զ) խորհրդատվություն մայր ընկերությունից գոյություն ունեցող համակարգերի լրացուցիչ հավաստագրերի գնման, տեղում նրանց տեղադրման և փորձարկման/կարգաբերման գործում, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք շահագրգիռ կողմերը կհամարեն անհրաժեշտ:
Առաջադրանքի տևողությունը գնահատվում է մինչև 80 խորհրդատուի/օր, պայմանագրի ստորագրման պահից 24 ամսվա ընթաքում:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն սույնով հրավիրում է իրավասու Անհատ Խորհրդատուներին ներկայացնելու ծառայությունների տրամադրման համար հետաքրքրության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է ներկայացնեն համապատասխան որակավորումը հավաստող տեղեկատվությունը (անձնական թերթիկ, որտեղ պետք է արտացոլվի` ճարտարագետ էներգետիկի որակավորումը, վերջին 15 տարիների ընթացքում ընդհանուր աշխատանքային փորձը էներգահամակարգում, վերջին 10 տարիների ընթացքում Էներգետիկ Կառավարման Համակարգերի նախագծման, մրցութային փաստաթղթերում ներառվող տեխնիկական մասնագրերի պատրաստման, շահագործան և կառուցման տեխնիկական վերահսկողության աշխատանքային փորձ):
Կարճ ցանկի կազմման չափանիշներն են՝
Հետաքրքրված Անհատ Խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Համաշխարհային Բանկի կողմից 2011թ. հունվարին հրապարակված (2014թ. հուլիսին վերանայված) «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» ուղեցույցի 1.9 կետին, որտեղ ներկայացված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային Բանկի քաղաքականությունը:
Անհատ խորհրդատուն ընտրվելու է Համաշխարհային Բանկի կողմից 2011թ. հունվարին հրապարակված (2014թ. հուլիսին վերանայված) «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» ուղեցույցով սահմանված ընթացակարգերի համաձայն: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային օրերին ժամը 09.00-17.30: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2015թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն ՝ Պարոն Արամ Անանյանին |
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Զորավար Անդրանիկի 1, |
Հեռ: +37410-720010; ֆաքս: +37410-720121; էլ.հասցե: hvenprojects@gmail.com; projects@hven.am |