Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.10.2015

Քննարկվել է հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

     Հոկտեմբերի 3-5-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանի, ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի, Իրանի արտահանման զարգացման բանկի նախագահ Ալի Սալեհաբադիի հետ:

   Քննարկվել է էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականցման ընթացքը, մասնավորապես` 2018 թ-ից Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների ավելացման հարցը: Քննարակվել են նաև Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի, ինչպես նաև Իրանի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցներով` Մեղրի և Ագարակ համայնքների գազաֆիկացման ծրագրի հետ կապված հարցեր:

      Նախարար Զախարյանը հանդիպել է նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու իրանական Սանիր ընկերության գլխավոր տնօրեն Սալեհիի հետ:

    Նախարարը կարևորել է շինարարական աշխատանքները ժամանակացույցին համապատասխան իրականացնելու և էլեկտրահաղորդման գծի կառուցումը սահմանված ժամկետներում ավարտելու հարցերը: