Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.09.2015

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվություն

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի  կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:  

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հունիսի 24-ին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը, ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկումների,  ինչպես նաև որոշում կայացնելու համար:

Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գնահատման գործընթացն ի սկզբանե եղել է բաց և հրապարակային: Հավատարիմ այդ սկզբունքին՝ հաշվետվությունը  անգլերեն ու հայերեն լեզուներով տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

Հիմնավորումները հասանելի են բոլորին և ցանկացողները կարող են դրանց մանրամասն ծանոթանալ ՀՀ ԷԲՊՆ կայքում,  հետևյալ հղումով՝

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։