Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.06.2015

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան

Մամուլում շրջանառվող լուրերը, թե «որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում», իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հավաստիացնում է, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Ավելին,  ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան: Տեղեկացնենք նաև, որ հունիսի 1-ին Մոսկվայում ՀԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիսի» (գլխավոր կապալառուի) միջև նախաստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման վերաբերյալ» պայմանագիրը, որն առաջիկայում, ՀՀ ԷԲՊՆ կառավարման խորհրդի հավանությանն  արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Տեղեկացնում ենք նաև, որ փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և   «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները: