Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.11.2014

Ժնևում կայացել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն էներգիայի կոմիտեի տարեկան նիստը

   Նոյեմբերի 17-20-ը Շվեյցարիայում տեղի են ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի էներգախնայողության և վերա­կանգնվող էներգետիկայի փորձագետների խմբերի առաջին նստաշրջանները և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն էներգիայի կոմիտեի տարեկան նիստը:

  Միջոցառումներին մասնակցելու նպատակով Ժնև էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

  Նիստերի ընթացքում քննարկվել են էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հեռանկարները, տարբեր երկրների լավագույն փորձը, կլիմայի փոփոխության խնդիրները, փորձագիտական երկու խմբերի դերն ու  խնդիրները և  ընդհանրապես՝  ՄԱԿ-ի դերը կայուն էներգիայի զարգացման գործում:

  Վերականգնվող էներգետիկայի նստաշրջանում ելույթ է ունեցել նախարարի տեղակալ  Հայկ Հարությունյանը՝  ներկայացնելով Հայաստանի լավագույն փորձը վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Հայկ Հարությունյանը անդրադարձել է նշված ոլորտում ներկայումս իրականացվող և առաջիկա հեռանկարային  ծրագրերին:

  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը առանձին հանդիպումներ է ունեցել եվրոպական մի շարք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների, միջազգային կառույցների և էներգետիկայի ոլորտում գործող տարբեր խոշոր մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները: