Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.09.2014

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱԷՄԳ նստաշրջանին

Սեպտեմբերի 22-26-ը Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 58-րդ նստաշրջանը:

 

Կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:

 

Սեպտեմբերի 23-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալն անդրադարձել է ԱԷՄԳ հետ Հայաստանի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ տարբեր ուղղություններով:

 

 Նա մասնավորապես խոսել է Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման և այդ ուղությամբ իրականացվող միջոցառումների, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ-ի հետ համատեղ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին:

 

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակությունների հետ: