ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Հուլիսի 20-ը Հանքագործի և մետալուրգի օրն է:
Յուրաքանչյուր տարվա հուլիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր:
Հուլիսի 20-ը հանրապետության արդյունաբերության, տնտեսության զարգացման մեջ մեծ ավանդ և ներդրումներ ունեցող աշխատողների մասնագիտական տոնն է:
Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների արդյունահանմամբ, ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ: Հանքարդյունաբերությունն էական նշանակություն ունի Հայաստանի զարգացող տնտեսության համար: Դրա վառ ապացույցն այն է, որ այս ոլորտում տարեցտարի ավելանում են աշխատատեղերը, արտադրական հզորություններն ու ներդրումները:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության հանքագործներին և մետալուրգներին` մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Երվանդ Զախարյան