Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.08.2014

Ուսումնասիրության և շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է.

Ուսումնասիրության և շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է.

 

լիազոր մարմին` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն (Ընդերքի տրամադրման գործակալություն, ք.Երևան, Աբովյան 27 և Ընդերքի պետական տեսչություն, ք.Երևան, Այգեձորի 67/2ներկայացնել       ՀՀ օրենսդրությամբ և ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և շահագործման լիցենզային պայմանագրերով սահմանված զեկույցները, հաշվետվությունները, տեղեկատվությունները, այդ թվում`

1ուսումնասիրության հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.

ա) պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություններ

- միջանկյալ` ըստ աշխատանքների կատարման ժամանակացույցի,

- տարեկան` մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը,

բ) կոնցեսիոն վճարումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա փետրվարի 20-ը,

գ) ֆինանսական ներդրումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը:

2շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.

ա) ռոյալթիների  վճարների մասին` յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկ-հաշվետվություներ `  մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը,

բ) կոնցեսիոն վճարումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

գ)  ֆինանսական ներդրումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը,

դ) 70-ՏԱ, 71-ՏԱ հաշվարկ-հաշվետվություններ` մինչև  հաջորդ տարվա փետրվարի 25-ը:

 Վերը նշված պարտավորությունները սահմանված կարգով և ժամկետներում չկատարելը կդիտվի  որպես պայմանագրային պարտավորությունների խախտում:

3շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.

ա) բնօգտագործման վճարների մասին` յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկ-հաշվետվություներ `  մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (Ընդերքի պետական տեսչություն, ք.Երևան, Այգեձորի 67/2)