Ուսումնասիրության և շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է.
լիազոր մարմին` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն (Ընդերքի տրամադրման գործակալություն, ք.Երևան, Աբովյան 27 և Ընդերքի պետական տեսչություն, ք.Երևան, Այգեձորի 67/2) ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և շահագործման լիցենզային պայմանագրերով սահմանված զեկույցները, հաշվետվությունները, տեղեկատվությունները, այդ թվում`
1) ուսումնասիրության հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.
ա) պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություններ
- միջանկյալ` ըստ աշխատանքների կատարման ժամանակացույցի,
- տարեկան` մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը,
բ) կոնցեսիոն վճարումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա փետրվարի 20-ը,
գ) ֆինանսական ներդրումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը:
2) շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.
ա) ռոյալթիների վճարների մասին` յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկ-հաշվետվություներ ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը,
բ) կոնցեսիոն վճարումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա փետրվարի 20-ը:
գ) ֆինանսական ներդրումների մասին հաշվետվություններ` ֆինանսական տարվա ավարտից հետո մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը,
դ) 70-ՏԱ, 71-ՏԱ հաշվարկ-հաշվետվություններ` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը:
Վերը նշված պարտավորությունները սահմանված կարգով և ժամկետներում չկատարելը կդիտվի որպես պայմանագրային պարտավորությունների խախտում:
3) շահագործման հանքային իրավունք կրողը պարտավոր է ներկայացնել.
ա) բնօգտագործման վճարների մասին` յուրաքանչյուր եռամսյակ հաշվարկ-հաշվետվություներ ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (Ընդերքի պետական տեսչություն, ք.Երևան, Այգեձորի 67/2)