Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.12.2018

Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Լոնդոնում մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի օժանդակողների վեհաժողովին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը դեկտեմբերի 4-ին Լոնդոնում մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի օժանդակողների ութերորդ վեհաժողովին:

Վեհաժողովի ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ներկայացվել է Գյումրու քաղաքային լուսավորության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվող 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհը հաստատվել է օժանդակողների կողմից: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից դեռևս 2016թ. տրամադրվել էին 14.6 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ, որոնք ուղղված են Գյումրիում հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, և արդեն իսկ իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ:

Օժանդակողների կողմից հաստատվել է նաև Գյումրու քաղաքային լուսավարության ծրագիրը:

Վեհաժողովի շրջանակներում Գերմանիան, որպես օժանդակող երկիր, 3 մլն եվրո  դրամաշնորհ է հատկացրել ՎԶԵԲ-ին՝ Հայաստանի համար իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման նպատակով՝ այսպիսով Հայաստանի համար նախատեսված դրամաշնորհային միջոցները 20-ից ավելացնելով մինչև 23 մլն եվրո:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրել է Հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև իրականացվող հիմնական առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության զարգացման և խորացման ուղղությունները:

Անդրադարձել է ներկայումս պետության կողմից տարվող ֆիսկալ կոնսոլիդացիոն քաղաքականությանը, որը միտված է պետական պարտքի կայունացմանը, և նշվել է, որ այս պարագայում նոր սուվերեն վարկային միջոցների ներգրավումը հնարավոր է փոխարինել ոչ սուվերեն կամ մասնավոր վարկավորման մեխանիզմներով, և համայնքները համապատասխան բարեփոխումների արդյունքում կարող են վարկունակ լինել և իրականացնել արդյունավետ ծրագրեր: Նշվել է նաև, որ ներկայումս օրենսդրական բարեփոխումներ են իրականացվում պետություն-մասնավոր համագործակցության գործիքի ներդրման ուղղությամբ, և այս առումով էլ կարելի է հնարավոր համագործակցության եզրեր ստեղծել:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ժամանակին և արդյունավետ իրականացումը: