Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.12.2018

Գարեգին Բաղրամյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Հայկ Հարությունյանին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը   «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ (ԲԷՑ)  աշխատակազմին է ներկայացրել ընկերության նորանշանակ տնօրեն Հայկ Հմայակի Հարությունյանին։

Նախարարի պաշտոնակատարը  շնորհավորել է նորանշանակ տնօրենին և մաղթել բեղմնավոր ու  հետևողական աշխատանք ոլորտի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ:

Գարեգին Բաղրամյանն ընդգծել է նախատեսված ծրագրերը ԲԷՑ–ի կողմից որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու կարևորությունը՝ բացառելով անարդյունավետ, ոչ նպատակային ծախսերը։

Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը։ 2019թ.-ի փետրվարի 1-ից կգրանցվի ընկերության աշխատողների աշխատավարձերի բարձրացում 15%-ով:

Իր հերթին Հայկ Հարությունյանը  շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին  վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել: