Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.08.2018

Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն

Օգոստոսի 23-ի կառավարության նիստում գործադիրը հաստատել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը:

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հստակ ժամկետները: Նախատեսվող միջոցառումները իրականացվելու են Համաշխարհային բանկի և դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին: