Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

10.08.2018

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 103 հեռախոսազանգ

Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 103 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներին, հաշվիչների ցուցիչների անճշտությանը, գազի  հաշվիչների տեղադրմանը, ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին,  ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը, ինչպես նաև արևային կայանների  արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Քաղաքացիներին մտահոգող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։

«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք ուղղորդեվել են համապատասխան լիազոր մարմիններին:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 122 դիմում և 24 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: