Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նախաձեռնած «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկում»-ը էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ:
Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ոլորտի մասնագետները մատնանշել են մի շարք խնդիրներ, ինչպես նաև ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց լուծումները:
Էներգետիկայի բնագավառի մասնագետները ողջունել են կլոր սեղանի շուրջ մասնագետներին մեկտեղելու՝ Արթուր Գրիգորյանի նախաձառնությունը և արձանագրել, որ սա նոր իրողություն է նախարարության գործունեության աշխատաոճում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կլոր սեղանի մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար և հավելել, որ առաջիկայում նման ձևաչափով հանդիպումներ ևս կլինեն ըստ ոլորտների:
«Նմանատիպ քննարկումների միջոցով նպատակ ունենք ձեր փորձը, գիտելիքը, հմտությունները ներդնել էներգետիկայի բնագավառի արդյունավետության բարձրացման համար»,- նշել է նախարար Գրիգորյանը: