Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.06.2018

Առաջարկվել է վերանայել սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է «Վեոլիա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին:

Քննարկվել են «Վեոլիա Գրուպ» ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին: