Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.06.2018

Արթուր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանն  ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով   գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի  գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է  հայտնել էներգետիկայի  բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և  համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:

Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան  ոլորտների ընդլայնումն ու  զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է,  և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ  է աջակցել Հայաստանին  տարբեր ձևաչափերով: