Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.06.2018

Արթուր Գրիգորյանը և Շեյն Ռոզենթալը քննարկել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը  հունիսի 5-ին  ընդունել է  Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի  տնօրեն Շեյն Ռոզենթալին: 

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ 

 Արթուր Գրիգորյանը  կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը  բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ  տարեցտարի կխորանան  էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները, կընդլայնվեն  փոխգործակցության ոլորտները: 

 Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի օժանդակությամբ  իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցմանը և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը:

Շեյն Ռոզենթալին  փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին։