Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.06.2018

Արթուր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Քազեմ Սաջադիին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել  է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը,  մասնավորապես,  ս. թ. փետրվարին  Երևանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին   և անելիքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին  ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ  է  էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում  ամրապնդել համագործակցությունը և խորացնել   գործընկերային հարաբերությունները: