Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.04.2018

Նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները

ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստում հաստատվել է նոր կառուցվող բազմաբնակարանային շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և նորոգվող օբյեկտներում էներգախնայության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Վերջինս մշակվել է Տնտեսկան զարգացման և ներդրումների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի հետ, քննարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների  հետ: 

Ըստ նոր կանոնակարգի` ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում էականորեն կնվազեն շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կկրճատվեն օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում կապահովվեն նորմատիվային հարմարավետության պայմաններ: Կկարգավորվեն նաև բնապահպանական խնդիրներ, օրինակ, էականորեն կնվազի վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել է` ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում: