Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.02.2018

Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Այսօր՝  փետրվարի 23-ին,  տեղի  է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի  հերթական նիստը, որը վարել է նախարար, խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը:

Օրակարգի առաջին հարցով ի գիտություն է ընդունվել նախորդ նիստում տրված հանձնարարականների  կատարման ընթացքի մասին  տեղեկատվությունը:

Ներկայացվել ու հաստատվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2017թ.  տարեկան բյուջեների կատարման մասին հաշվետվությունները, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2018թ. ծախսերի նախահաշիվները:

Քննարկվել են նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգան ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակներում ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջարկների ներկայացման հայտահրավերներին, ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության արդյունքներին և լրացուցիչ համաձայնագրերի նախագծերին հավանություն տալուն:   

Նիստում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ   տրվել  են համապատասխան հանձնարարականներ: