Հայաստանում գործող արևային կայանների թիվը ավելացավ ևս մեկով։ Ենոքավան գյուղում գործարկվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային կայանը։ Այն ունի 150 կՎտ դրվածքային հզորություն և կարող է արտադրել տարեկան մինչև 208 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Կայանի բացմանը մասնակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը.
- Արևային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում, քանի որ այն տեղումնառատ և խոնավ գոտի է: Անբարենպաստ է հատկապես դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել են մեր տեղական արևային վահանակների կիրառմամբ,-նշել է Հայկ Հարությունյանը։
Նշենք, որ արևային հերթական կայանը տեղադրել է Հայաստանում արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» ընկերությունը։ Ծրագիրը ֆինանսավորել է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը՝ KfW բանկի վերականգնվող էներգիայի հիմնադրամի միջոցով: