Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.12.2017

ԱԺ-ն ընդունել է էներգետիկ համակարգի օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովը դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ ներկայացված էներգետիկ համակարգի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ՀՀ  «Էներգետիկայի մասին» և ՀՀ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներին։

Առաջարկվող փոփոխություններն ուղղված  են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է միջնաժամկետ հեռանկարում նորագույն և  մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ էներգետիկ համակարգում ստեղծել արտադրական նոր հզորություններ, որոնք զգալիորեն կթեթևացնեն գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից։

Այդպիսով կդիվերսիֆիկացվի տնտեսության էներգամատակարարումը և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Օրենսդրական փաթեթը Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյությում։